Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Փորձագետներն անվանել են ամենաանվտանգ դիետան

Փորձագետներն անվանել են ամենաանվտանգ դիետան

Ամբողջ աշխարհում սննդաբաններն անվտանգ ու արդյունավետ սննդակարգ համարում են սպիտակուցայինը: Պրոտեիններով հարուստ ուտելիքի քաղտնիքն այն է, որ այն երկար ժամանակ թույլ չի տալիս քաղց զգալ, այնպես որ նիհարել ցանկացող մարդը ախորժակից չի տանջվում:

 

Բացի այդ, սպիտակուցներով հարուստ սննդակարգն օգնում է մկաններին արագ վերականգնվել ֆիզիկական վարժություններից հետո:

Մասնագետները որոշել են սպիտակուցներով մթերքի շարքը, որոնք պրոտեինների ու կալորիականության օպտիմալ համամասնություն ունեն: Ընդ որում, սննդաբանները խորհուրդ են տալիս պրոտեիններով մթերքը հաջորդաբար օգտագործել շաբաթվա ընթացքում, որպեսզի օրգանիզմը տարբեր տեսակի ուտելիքներ ստանա, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ին:

Սպիտակուցներով հարուստ ուտելիքների թվում սննդաբանները նշում են դիետիկ միսը (հավի կրծքամիս, ճագարի, հորթի միս) եւ ձուկը: Ծովամթերքը, ի տարբերություն մսի, պետք է լինի ճարպոտ: Ճարպոտ ձուկն իր մեջ պարունակում է օրգանիզմի համար անփոխարինելի օմեգա-3 ճարպաթթուներ ու ֆոսֆոր, որոնք օգտակար են մազերի ու մաշկի համար՝ անգամ նիհարելու ժամանակ:

Պրոտեինի, ինչպես նաեւ կալցիումի, ցինկի, B վիտամինների խմբի եւ ամինաթթուների աղբյուր է ձուն: Այն պետք է համատեղվի հնդկաձավարի, ընդեղենի ու կաթնամթերքի հետ: Գերապատվությունը պետք է տալ ցածր յուղայնությամբ կաթնամթերքին, այլ ոչ թե յուղայնությունից զուրկ ու անօգուտ կեֆիրին ու կաթնաշոռին:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. taynalady.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ